
Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև աշխարհի պետությունների կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հետեւանքով 2023 թվականին համաշխարհային տնտեսական աճի կրճատումը կհասնի 3 տոկոսից ցածր աստիճանի: Այս կանխատեսումն արել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան հինգշաբթի՝ մարտի 30-ին, Բոաոյի ասիական համաժողովում։
«Համաշխարհային տնտեսությունը բավականին երկար ժամանակ գտնվում է անհանգիստ վիճակում՝ անընդհատ ցնցումներ ապրելով: Մենք ակնկալում ենք, որ 2023 թվականը կլինի եւս մեկ դժվար տարի», - ասաց նա:
«Ցածր տոկոսադրույքների երկարատեւ ժամանկահատվածից անցումը ավելի բարձր տոկոսադրույքների, որոնք անհրաժեշտ են ինֆլյացիայի դեմ պայքարի համար, անխուսափելիորեն զարգացած տնտեսությամբ որոշ երկրների բանկային հատվածում տուրբուլենտություն է առաջացրել եւ քաղաքական որոշումների ընդունումն ավելի բարդ դարձրել», - ասել է նա։
Նրա կարծիքով, համաշխարհային տնտեսությանը սպասվող դժվարություններին դիմակայել հնարավոր է միայն համագործակցության ու համերաշխության միւոցով։