News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօր՝ մարտի 30-ի նիստի ժամանակ անդրադարձավ ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացման խնդրին:

«Այս խոսակցությունը Կառավարության ներսում սկսել է նրանից, որ խնդիր է դրվել պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը կատարել մրցութային կարգով: Երբ հետազոտել ենք, տեսել ենք, որ այդտեղ կան պրոբլեմներ, որովհետև, ըստ էության, սահմանված են գները ի սկզբանե, և շուկայական մոտեցում չկա: Իմ կողմից հանձնարարվել է, որ կառուցակարգերը բարեփոխվեն այնպես, որ ավտոապահովագրությունները տեղի ունենան բացառապես մրցութային կարգով:

Ահա մենք այս ճանապարհին, կարծում եմ, բավականին լավ որոշումներ ենք կայացրել, շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքները կվայելեն նաև ՀՀ ամենակարգապահ քաղաքացիները՝ երթևեկության կանոնների պահպանման իմաստով»,- ասաց վարչապետը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ ապրիլի 1-ից Հայաստանում կմեկնարկի ավտոապահովագրման սակագների ազատականացված համակարգը:

«Ավտոսեփականատերերի համար մենք ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգ, որը նախկինում, ըստ էության չենք ունեցել։ Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը նաև նշեց, որ ազատական համակարգի գործարկմամբ կվերանան նաև վարորդի անհատական վարքի հետ կապ չունեցող նախկինում գործող կարգավորումները։ Օրինակ` նախկին կարգով սահմանված էր խմբային մոտեցում տաքսիստների կամ մինչև 80 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենաների սեփականատերերի համար, քանի որ այդ խմբերը համարվում էին ռիսկային։

Նոր օրենքով այս մոտեցումները վերացվում են, և բոլորի համար գործելու է բացառապես անհատական մոտեցում` ըստ վարորդի կարգապահության գնահատականի։

«Ապրիլի 1-ից գործելու է նաև առցանց հարթակ, որտեղ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս քաղաքացիները տեսնելու են միանգամից բոլոր ապահովագրական ընկերությունների գնային առաջարկները։ Եվ, ըստ այդմ, կարողանալու են ընտրել իրենց համար լավագույն գին–որակ հարաբերակցությունը»,– ասաց ԿԲ նախագահը։

Նա նկատեց, որ եթե բոլոր վարորդները ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա ավտոսեփականատերերի 56 տոկոսի համար ապահովագրության գինը կնվազի, 21 տոկոսի համար գները չեն փոխվի, մնացած 23-ի համար` կթանկանան։ «Սա չի վերաբերում բոնուս-մալուսի կիրառմանը, սա վերաբերում է բազային պայմանագրին: Բոնուս- մալուսի հետ կապված հարցերը կառաջնան անհատական տվյալները մուտքագրելուց հետո, գինը կձեւավորվի այդ երկուսի համադրման արդյունքում:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ նոր կարգը և գնային առաջարկների տարբերությունը թույլ կտա նաև պետական մարմիններին ապահովագրության գնման ընթացակարգն անցկացնել բացառապես մրցութային կարգով։

«Վերջ, այս թեման փակեցինք, այլևս որևէ գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով` կհաղթի այն ընկերությունը, որը կառաջարկի նվազագույն գինը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 9-ին, կազմել է…
Քննարկվել է Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի աջակցությամբ՝ շահագրգիռ…
ՀՀ իշխանությունները ցանկանում են դանդաղեցնել ծխախոտի եւ թունդ ալկոհոլային խմիչքների ակցիզի աճը
Ընդ որում, ենթաակցիզային այլ ապրանքների համար այն կսկսի ավելի արագ աճել․․․
Հայաստանում մեկ տարում 183 կազմակերպություն է սնանկացել․ ֆինանսական առողջացման ցուցանիշները հուսադրող չեն 
Հաշվի առնելով սնանկության ոլորտում առկա խնդիրները՝ այդ թվում սնանկության գործերով կառավարիչների․․․
2022 թվականին Հայաստանի տնտեսությունում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել․ Փաշինյան
Նրա խոսքով ՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսությունն աննախադեպ տնտեսական աճ է գրանցել․․․
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր
Այս հարցով, նրա կարծիքով, պետք է զբաղվեն էկոնոմիկայի նախարարությունը եւ մյուս պատասխանատու․․․
Ամենաշատ