News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը պատմության մեջ առաջին անգամ զիջել է միանձնյա առաջատարությունը որպես աշխարհի գլխավոր ֆինանսական կենտրոն եւ այժմ առաջին տեղն ըստ մրցունակության կիսում է Նյու Յորքի հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով Լոնդոնի վարչակազմի զեկույցը։

Դրա համաձայն՝ մեգապոլիսներից յուրաքանչյուրը մրցունակության ոլորտում 60 միավոր է հավաքել։ Ընդ որում Լոնդոնի ցուցանիշը անցյալ տարվա համեմատ մեկ կետով բարձրացել է, իսկ Նյու Յորքինը՝ երկու կետով, ինչը հնարավորթւոյւն է տվել նրան հավասարվել բրիտանական մայրաքաղաքին։ Երրորդ տեղում Սինգապուրն է՝ 51 միավորով։

Լոնդոնը շարունակում է լավ արդյունքներ ցույց տալ նորարարության, ֆինանսական գործունեության մասշտաբի, կայունության, բիզնեսի ենթակառուցվածքների, ընդունակ ֆինանսիստների ներգրավման եւ կարգավորման ոլորտներում: Իր հերթին, Նյու Յորքը բարձր միավորներ է հավաքում տեխնոլոգիական ներդրումների աճի, գործարքների կնքման եւ կայուն ֆինանսական գործիքների թողարկման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ