News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը գիշերել է Հռոմի Ջեմելի հիվանդանոցում՝ չորեքշաբթի օրը շնչառական վարակով հոսպիտալացվելուց հետո: Վերջին օրերին 86-ամյա քահանայապետը բողոքել է շնչառության դժվարացումից։ Վատիկանի հայտարարության մեջ ասվում է, որ նրա մոտ COVID-19 չի հայտնաբերվել, հաղորդում է Euronews-ը:

Հռոմի պապի մոտ նախկինում եւս շնչահեղձություն եղել է։ 20 տարեկանում նրա թոքերի մի մասը հեռացրել են, այդ ժամանակ նա սովորում էր հայրենի Արգենտինայում։

Սպասվում է, որ Հռոմի պապը մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում: Նա հոսպիտալացվել է քրիստոնեական Զատկի նախաշեմին։ 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ