News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում կոշտ մոնետար քաղաքականությունը ստիպում է արտասահմանյան երկրներին հրաժարվել դոլարից, Twitter-ի իր էջում գրել է գործարար Իլոն Մասկը:

«Ավելցուկային պետական ծախսերի հետ մեկտեղ, որոնք այլ երկրներին ստիպում են կլանել մեր ինֆլյացիայի զգալի մասը»,ճգրել է նա՝ ի պատասխան ֆինանսական վերլուծաբան Ռոշ-Դեկտեի գրառմանը։

Նրա խոսքով՝ դոլարը կորցնում է պահուստային արժույթի կարգավիճակը։

Այս շաբաթ Բրազիլիան եւ Չինաստանը հայտարարել են, որ կստեղծեն քլիրինգային պալատ, որն ապահովում է հաշվարկներ առանց ամերիկյան արժույթի օգտագործման եւ ազգային արժույթներով վարկավորում: Նպատակն է հեշտացնել եւ էժանացնել երկրների միջեւ վճարումները եւ ազատվել երկկողմ հարաբերություններում դոլարային կախվածությունից:

Անցյալ տարվանից ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացնում է հաշվառման տոկոսադրույքը՝ հանուն ինֆլյացիայի դեմ պայքարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ