News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայկական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու հնարավոր արգելքում կարծում եմ՝ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ սանկցիաներ առայժմ չեն կիրառվել, իրենք ռուս գործընկերների հետ կապի մեջ են:

Քերոբյանի խոսքով՝ այդ ամենը սննդի անվտանգության բարձր չափանիշներն ապահովելու համար է:

Անդրադառնալով նրան, որ արգելափակումը պայմանավորված է իրանական հումքով, նախարարը հաստատեց, որ Հայաստանում արտադրվող կաթնամթերքում կա իրանական հումք.

«Մենք երբեմն տալիս ենք արտոնություններ ընկերություններին կաթնային սերուցք ներմուծելու համար: Կան իրանական կազմակերպություններ կան, որ գտնվում են Եվրասիական ռեեստրի մեջ եւ թույլատրված է իրենցից կաթնային սերուցք ներմուծել եւ օգտագործել դեպի ՌԴ արտահանվող ապրանքի մեջ»:

Անդրադառնալով այն դժգոհություններին, որ հայկական մի շարք ընկերություններ չոր կաթով են կաթնամթերքն արտադրում, եւ զուգահեռ 40 դրամով նվազեցվել է կաթի մթերման գինը, Քերոբյանն արձագանքեց.

«Չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները: Սննդի անվտանգության տեսչական մարմինը դրան ուշադիր հետեւում է: Խնդիրը կա, դա արձագանք  է դրամի հետեւողական արժեւորման, որը տեղական կաթ արտադրողների արտադրանքը դարձնում է ավելի քիչ մրցունակ, քան ներմուծված կաթի փոշին»:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող ցրտահարությանը՝ նախարարը կոչ արեց ֆերմերներին՝ չծաղկաթափված ծառերի համար գիշերները ծխածածկույթ կիրառել կամ ոռոգել.

«Մարտի 31-ից ապրիլի 1-ը եւ ապրիլի 1-ից 2-ի գիշերը ջերմաստիճանը կարող է ընկնել -4 աստիճան, որը վտանգավոր է չծաղկաթափված ծառերի համար: Արարատի մարզում արդեն ոռոգումներ տեղի են ունեցել: Այն տեղերում, որտեղ ոռոգումը հնարավոր չէ, պետք է ծխածածկույթ կիրառել: Արմավիրի մարզի ֆերմերներին պետք է խնդրեմ, որ անպայման ծխածածկույթ կիրառել»:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության ցուցանիշին՝ նախարարը ասաց, որ առաջիկա 2 ամիսներին բարձր տնտեսական աճի տեմպը Հայաստանը պահպանում է. «Արդեն 10 ամիս է՝ ունենք երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ: Մեր թիրախը՝ այնպես անել, որ Հայաստանն իր կառավարության ծրագրով թիրախավորած 7-9 տոկոս տնտեսական աճը ապահովի ամեն տարի՝ 2021-26 թթ-երին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Ամենաշատ