News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանը մտադիր չէ առաջադրվել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ Հայրապետյանը:

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ պատգամավորական աթոռն իմ տեղը չէ։ Ես պատրաստվում եմ հեռանալ քաղաքականությունից եւ կենտրոնանալ իմ բիզնեսի ու ֆուտբոլի վրա»,- ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով, ինքը կարող է իր մանդատը դնել հենց այժմ, սակայն մինչեւ ընտրությունները մի քանի ամիս է մնացել եւ իմաստ չունի դա անել հիմա։

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր է։ Նա մեծամասնական կարգով պատգամավոր է ընտրվել երկու անգամ՝ 2003 եւ 2007 թվականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ