News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կենսաթոշակային տարիքը մինչեւ 68 տարեկան բարձրացնելու ամսաթվի փոփոխման որոշում մինչեւ 2024 թվականը չեն կայացնի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ներկայումս Մեծ Բրիտանիայի բնակիչները թոշակի են անցնում 66 տարեկանում, այս տարիքը պլանավորվում է 2026-2028 թվականներին բարձրացնել մինչեւ 67 տարեկան, իսկ հետո 2044-2046 թվականներին՝ մինչեւ 68 տարեկան:

2017 թվականին առաջարկվել էր կենսաթոշակային տարիքը ավելի վաղ՝ 2037-2039 թվականներին բարձրացնել։ Կառավարությունն օրենքով պարտավոր է 6 տարին մեկ վերանայել պետական կենսաթոշակային տարիքը:

Աշխատանքի եւ կենսաթոշակների նախարար Մել Սթրայդն ասել է, որ կառավարությունը հավատարիմ կմնա մինչեւ 67 տարեկան ծրագրված բարձրացմանը, սակայն կենսաթոշակային տարիքը մինչեւ 68 տարեկան բարձրացնելու ժամկետների որոշումը կհետաձգի:

Պետական կենսաթոշակը Մեծ Բրիտանիայում կազմում է շաբաթական 185,15 ֆունտ սթեռլինգ նրանց համար, ովքեր 2016 թվականի ապրիլի 6-ից հետո են հասել կենսաթոշակային տարիքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ