News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի արդյունավետության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցային գործընթացն ապահովելու նպատակով մարտի 29-ին և 30-ին կայացել է աշխատանքային հանդիպում՝ ԱՍՀ նախարարության, միջազգային գործընկերների, ինչպես  նաև սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ միջև։

Նախարարությունհից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին  ու կանանց մատուցվող ծառայությունների բյուջետային ծրագրերը։

Կարևորելով բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հարցում հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը՝ նախարարի տեղակալներն ընդգծել են, որ պետական բյուջետավորումը մեր հասարակության կարիքներն արձանագրելու և դրանք բավարարելու համար ռեսուրսների բաշխման կարևոր գործընթաց է և գործիք՝ երաշխավորելու Կառավարության հաշվետվողականությունն իր քաղաքացիներին և հանրային ռեսուրսների արդյունավետ  օգտագործումը։ Վերջիններիս խոսքով Հայաստանը առաջընթացներ է գրանցել պետական բյուջետավորման գործընթացի բարելավման ուղղությամբ, իրականացվել են աշխատանքներ՝ այն դարձնելով ավելի մասնակցային և հաշվետու։

Անդրադարձ է կատարվել նաև բյուջեի առաջնահերթությունների ձևավորման փուլերին, որոնց իրագործման ընթացքում կարևոր է հաշվի առնել նախարարության կողմից տրամադրվող բազմաբնույթ ծառայություններ ստացող քաղաքացիների կարծիքը։

Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի գործընկերները խոսել են նախարարության բյուջեի պլանավորման և կատարման ընդհանուր գործընթացների, ծրագրային բյուջետավորմանն առնչվող կարողությունների հզորացման, սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական պլանավորման, պետական ծախսերի քաղաքականության, մասնակցային գործընթացի վերակազմակերպման և այլ հարցերի շուրջ։ Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացումը՝ նրանք ևս շեշտել են այդ գործընթացում քաղհասարակության անդամների ակտիվ ներգրավվածության, միասին որոշումներ կայացնելու և աշխատելու գործոնը։

Գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող խորհրդատվական ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային գործընթացների վերակազմակերպում, աշխատակազմի կարողությունների վերապատրաստում, տեխնիկական աջակցություն և համապատասխան գործիքակազմի տրամադրում, որն ուղղված կլինի նախարարությունում ծրագրային բյուջետավորմանն առնչվող որոշումների կայացմանն ու կարողությունների հզորացմանը։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները խոսել են ընտանեկան նպաստի նոր համակարգի մոտեցումների, երեխայի խնամքի նպաստի տրամադրման, նախարարություն-համայնք-քաղհասարակության  համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և «Ինթերնեշնլ բիզնես ինիշըթիվս» կազմակերպության և վերջինիս հայաստանյան գործընկերներ՝ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության և «ԱՎԱԳ սոլյուշն» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացվող Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի շրջանակում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 9-ին, կազմել է…
Քննարկվել է Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի աջակցությամբ՝ շահագրգիռ…
ՀՀ իշխանությունները ցանկանում են դանդաղեցնել ծխախոտի եւ թունդ ալկոհոլային խմիչքների ակցիզի աճը
Ընդ որում, ենթաակցիզային այլ ապրանքների համար այն կսկսի ավելի արագ աճել․․․
Հայաստանում մեկ տարում 183 կազմակերպություն է սնանկացել․ ֆինանսական առողջացման ցուցանիշները հուսադրող չեն 
Հաշվի առնելով սնանկության ոլորտում առկա խնդիրները՝ այդ թվում սնանկության գործերով կառավարիչների․․․
2022 թվականին Հայաստանի տնտեսությունում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել․ Փաշինյան
Նրա խոսքով ՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսությունն աննախադեպ տնտեսական աճ է գրանցել․․․
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր
Այս հարցով, նրա կարծիքով, պետք է զբաղվեն էկոնոմիկայի նախարարությունը եւ մյուս պատասխանատու․․․
Ամենաշատ