
ԱՄՆ-ի ինը զինվորական զոհվել է Քենթուկիում երկու ուղղաթիռների կործանման հետեւանքով, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով ցամաքային զորքերի ներկայացուցչին։
«Ինը զինվորականներ մահացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ բանակի երկու Black Hawk ուղղաթիռներ կործանվել են Քենթուկիում ուսումնական առաջադրանք կատարելիս», - ասվում է հաղորդագրությունում:
Fox հեռուստաալիքի տվյալներով՝ չորեքշաբթի երեկոյան տեղական ժամանակով կործանված ուղղաթիռները պատկանել են 101-րդ օդադեսանտային դիվիզիային։