News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը պատրաստվում է հայտարարել մի քանի բանկերի փլուզումից հետո բանկային ոլորտում կանոնների հնարավոր խստացման մասին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Յելենի պատրաստած ելույթը Բիզնեսի տնտեսության ազգային ասոցիացիայում։

«Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը պլանավորում է հայտարարել, որ կարգավորողներին, հնարավոր է, անհրաժեշտ է խստացնել բանկային կանոնները՝ Silicon Valley Bank-ի եւ Signature Bank-ի փլուզումից հետո՝ պնդելով, որ վերջին ցնցումները նշան են այն բանի, որ ֆինանսական համակարգի ամրապնդմանն ուղղված ջանքերը ավարտված չեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հրատարակության տվյալներով՝ Յելենն իր ելույթում կասկածի տակ կդնի 2008 թվականի ճգնաժամից հետո ստեղծված կարգավորման համակարգի արդյունավետությունը։ Քանի որ, ամենայն հավանականությամբ, հենց դրա անարդյունավետությունն է ստիպել կարգավորող մարմիններին մարտին շտապ օգնություն տրամադրել վարկային հաստատություններին՝ SVB-ի եւ Signature ավանդատուներին պաշտպանելու նպատակով:

Յելենի պատրաստած ելույթից հետեւում է նաեւ, որ դրամական շուկայի ֆոնդերը, հեջ-ֆոնդերը եւ սթեյբլքոինները կարող են հանգեցնել անկայունության՝ ակտիվների «հրատապ վաճառքի» պատճառով: Օրինակ՝ ճգնաժամի ժամանակ ներդրողները կփորձեն դուրս գալ դրամական շուկայի ֆոնդերից։ Իր հերթին, դա կհրահրի բազային ակտիվների վաճառք եւ կհանգեցնի շուկայում ապակայունացման:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ