News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հինգշաբթի կեսօրին լքել է Միլանի San Raffaele կլինիկան, հայտնում է Corriere della Sera-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 86-ամյա քաղաքական գործիչը երկուշաբթի օրը հիվանդանոց է տեղափոխվել հետազոտության համար՝ որոշ «ցավերի» ի հայտ գալուց հետո։

Բեռլուսկոնիի առողջական վիճակը, նշում է թերթը, հետազոտություններից եւ ստուգումներից հետո թույլ է տվել նրան դուրս գրել։ Ենթադրվում էր, որ նախկին վարչապետը պետք է դուրս գրվեր չորեքշաբթի, սակայն բժիշկները նրան նոր հետազոտություններ են նշանակել։

Անցյալ անգամ Բեռլուսկոնին San Raffaele հիվանդանոց էր ընդունվել 2022 թվականի հունվարին։ Ստուգումից հետո նախկին վարչապետը մի քանի օր մնացել էր հիվանդանոցում՝ միզուղիների վարակի պատճառով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ