News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հանդիպման ժամանակ համաձայնեցրել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի «Անլեգալ-2023» օպերացիայի անցկացման ծրագիրը։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

«Նիստի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ազգային շտաբների ներկայացուցիչները քննարկել են «Անլեգալ-2023» ծածկանունով գործողության հայեցակարգը եւ համաձայնեցրել ընթացիկ տարում ակտիվ միջոցառումների փուլերի ժամկետները։ Բացի այդ, նիստի ընթացքում քննարկվել եւ համաձայնեցվել են օպերացիայի ընթացքում փոխգործակցության հարցեր, որոշվել են կապի ուղիները եւ տեղեկատվության փոխանակման կարգը»,- նշել են ՀԱՊԿ-ում։

ՀԱՊԿ տարածաշրջանային «Անլեգալ» օպերացիայի միջազգային շտաբի նիստը տեղի է ունեցել մարտի 28-ին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի քարտուղար, գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վալենտինա Կազակովայի նախագահությամբ։ Նիստին մասնակցել են ՀԱՊԿ երկրների «Անլեգալ» գործողության անցկացմամբ զբաղվող բոլոր ազգային շտաբների ներկայացուցիչները, ինչպես նաեւ կազմակերպության քարտուղարության աշխատակիցները եւ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության, ԱՊՀ երկրների Հակաահաբեկչական կենտրոնի, պետական անվտանգության եւ ֆինանսական մոնիտորինգի մարմինների ներկայացուցիչները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ-ն համաձայնեցրել է առաջիկա զորավարժությունների ծրագրերը
Բրեստում տեղի են ունեցել ՀԱՊԿ-ի համատեղ եւ հատուկ զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման շուրջ․․․
«Ժողովուրդ». ՀԱՊԿ-ին մշտապես քննադատող Արմեն Գրիգորյանն այսօր կմասնակցի նիստին
Հատկանշական է, որ Արմեն Գրիգորյանը թերեւս իշխանության ամենահակառուսական ներկայացուցիչն է համարվում...
Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ. ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստն է
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Բելառուս...
Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ ԲԿԽ նիստ
Կքննարկվի ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն...
Ավելի լավ է որևէ բան չհայտարարեն, քան անեն հայտարարություն, որը լեգիտիմացնում է Բաքվի խոսույթը. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
ՀԱՊԿ-ը մշտապես հայտարարել է, որ իրենց կողմից ամեն ինչ պատրաստ է...
Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից, անում է այն, ինչ պետք է աներ. Սիլաև
Նա կարծում է, որ խաղաղապահների առկայությունն առանցքային է...
Ամենաշատ