News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթաժողովին Ռուսաստանի որոշ դաշնակիցների, մասնավորապես՝ Հայաստանի մասնակցության կապակցությամբ։

 «Այժմ, այս օրերին, մասամբ դեմ առ դեմ, մասամբ հեռահար անցկացվում է, այսպես կոչված «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովը», որն ամերիկացիներն են կազմակերպել։ Դրան, եթե չեմ սխալվում, մասնակցում է մոտ 120 երկիր, այդ թվում, ցավոք, մեր որոշ դաշնակիցներ, ինչպիսին է Հայաստանը։ Ես դա ասում եմ ափսոսանքով»,- հինգշաբթի «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ասել է սենատորը։

Միաժամանակ նա նշել է, որ «ի պատիվ հայերի, նրանք հատուկ դիրքորոշում են վերապահել վերջնական փաստաթղթին, որտեղ Ռուսաստանին դատափետել են Ուկրաինայի համար»։ «Երեք երկրներ՝ Հայաստանը, Մեքսիկան եւ Հնդկաստանը, ձեռնպահ են մնացել այս հարցում»,- ընդգծել է Կոսաչովը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ