News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-15:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկայի փողոց (դեպի Էրեբունի վարչական շրջան) տանող ճանապարհահատվածը: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:

Աշխատանքներն իրականացվելու են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների ուժերով և տեխնիկական միջոցների գործադրմամբ: Զուգահեռաբար, «Վեոլիա ջուր» ՓԲԸ մասնագետները մաքրելու են հեղեղատար համակարգերը:

Երթևեկությունը նշված հատվածում վերականգնելուց առաջ փողոցը կմաքրվի ջրցան մեքենաներով:

Տպել
Ամենաշատ