News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը


ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը չի բացառել, որ զինվորական կացարանի հրդեհի գործով այլ անձանց նկատմամբ նույնպես քրեական հետապնդումներ կիրականացվեն: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ զինվորական դատախազի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հրդեհից զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Դատախազությունը պատասխանել է, որ այլ վարկածների գոյությունն այս պահին բացառված չէ. ընթանում է ստուգողական, քննչական, դատավարական գործողություններ՝ հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ: Կոնկրետ որեւէ արդյունք որեւէ վարկածի վերաբերյալ մեզ չի տրամադրվել սպառիչ տեղեկություն: Այս պահին այս վարույթի շրջանակներում թվով 5 անձ է քրեական հետապնդման ենթարկվում: Մամուլի ասուլիսին հրապարակված հարցերն այսօր բարձրացվել են: Բոլոր հարցերի վերաբերյալ ստացվել են տեղեկություններ»,- ասաց Նորայր Նորիկյանը:

Հարցին՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, փաստաբանը պատասխանեց՝ ոչ. «Դատախազների մոտ համոզմունք չի ձեւավորվել»:

Նորիկյանն ասաց, որ լեյտենանտի կողմից արված այն հայտարարությանը, թե տարածքում բենզին չի եղել, այդ հարցի առնչությամբ հանդիպմանը ստացվել է սպառիչ պատասխան:

«Այս շիլաշփոթը, կասկածամտության մթնոլորտը, այս արհեստական պարտադրված պաշտոնական վարկածը գալիս է նրանից, որ մարդիկ իրենց լիազորություններից դուրս են եկել եւ փորձել են հանրային տրամադրություններ գեներացնել: Այդ անվստահությունն ավելի խորացավ, երբ նույն օրը լեյտենանտը հերքեց երկրի գործադիր իշխանության ղեկավարին: Թե հետագայում ի՞նչ զարգացումներ են եղել, հետագայում այդ լեյտենանտի եւ կառավարության նիստում արված հայտարարությունների, այդ լեյտենանտի վարքագծի որոշակի շեղումներն ինչով են պայմանավորված դա պետք է պարզել»,- ասաց փաստաբանը:

Նա նաեւ հայտնեց, որ իրենք տեղեկացված են, թե կացարանից որ մարմինն է դուրս բերել զինծառայողների մարմինները: Ճշտող հարցին՝ արդյո՞ք ԱԻՆ փրկարարները, Նորիկյանն ասաց. «Ես չհերքեմ ձեր ասածը եւ չհաստատեմ էլ»:

Անդրադառնալով դեպքի վայրում հնարավոր տեսանկարահանումներ անելուն, փաստաբանն ասաց, որ բացառում է, որ այնտեղ տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ արված չլինեն.

«Մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ պայմաններում են տեսանկարահանողները կամ լուսանկարահանողները տեսել զոհված զինծառայողներին: Այդ տարածքում եղել են տեսանկարահանող սարքեր, դրանց բովանդակության վերաբերյալ էլ մենք այս պահին չունենք տեղեկատվություն: Անձամբ տեսել եմ այդ զինվորական կացարանի դիմացի մայթում գտնվող շինության վրա տեսանկարահանող սարք, թեեւ դա որոշակի այլ ուղղությամբ էր, չեմ կարող հաստատել կամ հերքել, թե հրդեհի բռնկման պահին այդ սարքն աշխատե՞լ է, թե՞ ոչ, կամ ո՞ր ուղղությամբ է տեսանկարահանում իրականացվել»:

Անդրադառնալով սեփական հետաքննություն իրականացնելու էական հանգամանքներին՝ Նորիկյանն ասաց. «Մենք մասնավոր անձանց հարցումներ ենք իրականացրել, որոնց արդյունքներում առկա են որոշակի էական նշանակություն ունեցող հանգամանքներ, մասնավորապես, ողջ մնացած զինծառայողների՝ այդ տարածքում գտնվելու ընթացքում նրանց դրսեւորած վարքագծի վերաբերյալ եւ այդ տարածքից դուրս գալու հանգամանքների վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7-ը վիրավորում ստացել:

Դեպքից անմիջապես հետո առաջին նախնական վարկածն առաջ է քաշել Փաշինյանը, հայտարարելով, թե սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի քանի հոդվածով: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա, որոնցից երեքը կալանքի տակ են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Ցուցուլյանին. պայմանավորվածություն է ձեռք բերվել. Նորիկյան
Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային…
Կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով․ Նորիկյան
Մեկ անգամ ևս պատասխանատու կերպով հայտարարում եմ․ Տուժողներն այս գործով գնալու են մինչև վերջ, և բոլոր պատասխանատուները…
Կացարանում մահացած 15 զինվորների գործով ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ
Միաժամանակ, հայտնում եմ, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով սույն գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքը ժամկետը երկու…
Ազատի կացարանի հրդեհի գործով կալանավորված կապիտանի խափանման միջոցը երկարացվել է
Սարգսյանը հավելել է, որ դատարանի որոշման…
Այս գործով կալանավորված 4 անձ չկա․ Փաստաբանը Վարդապետյանի հայտարարությունը համարում է չստուգված
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ազատ...
Կարճ ժամկետում կավարտենք վարույթը. Նաև ծնողների առաջ քաշած վարկածն է քննվում. Վարդապետյանը` 15 զինծառայողի մահվան մասին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցնում է, որ կարճ...
Ամենաշատ