News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմերս Հեյդարին քննադատական եւ զրպարտչական կարծիքներ է հայտնել Ադրբեջանի մասին, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Բաքուն «անհեթեթություն» է անվանել այն փաստի արձանագրումը, որ Ադրբեջանում սիոնիստական ուժեր կան, եւ որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործել է Սիրիայից բերված ԴԱԻՇ ահաբեկիչներին, որոնք դեռ երկրում են։

Ադրբեջանի ՊՆ-ին, չգիտես ինչու, դուր չի եկել նաեւ Իրանի հայտարարությունը, թե Իրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին՝ վստահեցնելով, որ Ադրբեջանի տարածքում «ընդհանուր առմամբ» օտար տարրեր չկան։

Ադրբեջանական գերատեսչությունը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ 30 տարի շարունակ իրանա-հայկական «եղբայրությունն ամրապնդվել է»՝ Իրանին Ֆրանսիայի հետ միասին անվանելով Հայաստանի երկու գլխավոր դաշնակիցներից մեկը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ