News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սյունիքի Տեղ գյուղը կապիտուլյանտների ձեռքով այսօր դարձավ լիարժեք սահման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Տուն ու Տեղ ենք կորցնում։

Ու կորցնելու ենք, քանի դեռ չկա ազգային իշխանություն,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր Տեղ գյուղի մոտ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ