News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը և ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը։

Նախարարը ողջունել է տիկին Կավիտա Բելանիին, հաջողություն մաղթել՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող մարդասիրական աշխատանքի կարևորությունը՝ ուղղված Հայաստանում փախստականների պաշտպանությանն ու բարօրությանը։

Տիկին Կավիտա Բելանին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև երկարատև ու արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց իրավիճակն ու նրանց ինտեգրմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ընդունող համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրները, դիմակայունությունն ու առկա կարիքները։

Կողմերն անդրադարձել են նաև համայնքների հզորացման և համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը, այդ համատեքստում ընդգծելով գործողությունների համակարգման և դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը։

Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ տիկին Բելանին և ՏԿԵ նախարար Սանոսյանը քննարկել են համագործակցության նոր հնարավորություններն ու անհրաժեշտ պրակտիկ քայլերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ