News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր հասցեին հնչող մեղադրանքներն անվանել է ԱՄՆ ձախ ուժերի հարձակում. երկիրը, նրա կարծիքով, վերածվել է «երրորդ աշխարհի երկրի»։

«Այդ ավազակներն ու ձախ արմատական հրեշները հենց նոր մեղադրել են ԱՄՆ 45-րդ նախագահին եւ այսօրվա դրությամբ 2024թ. նախագահական ընտրություններում հանրապետականների առաջատար թեկնածուին։ Սա գրոհ է մեր երկրի դեմ, ինչը նախկինում չի եղել։ Սա նաեւ շարունակվող ոտնձգություն է մեր երբեմնի ազատ եւ արդար ընտրությունների դեմ»,- ասել է Թրամփը, որի հայտարարությունը հրապարակվել է սոցցանցերի իր օգտահաշիվներում։

Այս առնչությամբ Սպիտակ տան նախկին ղեկավարը ԱՄՆ-ն անվանել է «երրորդ աշխարհի երկիր, որը լուրջ անկում է ապրում»։ Ի՜նչ տխուր է»,- ամփոփել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ