News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համապարփակ եւ առաջավոր համաձայնագրին (ՏԽՕԳՀԱՀ) միանալու մասին։

«ՏԽՕԳՀԱՀ-ի մաս դառնալով՝ Միացյալ Թագավորությունը առավել շահավետ դիրքում կհայտնվի համաշխարհային տնտեսությունում, որպեսզի օգտվի աշխատատեղերի ստեղծման նոր հնարավորություններից, ապահովի տնտեսական եւ նորարարական աճ»,- ասել է Սունակը։

Նրա խոսքով՝ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությանը մասնակցությունը թույլ կտա Բրիտանիային դուրս գալ Խաղաղ օվկիանոսի հարավային մասի երկրների շուկաներ։

Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասնակիցներն են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Բրունեյը (բոլոր չորս երկրներն էլ Ազգերի բրիտանական համագործակցության մասն են), Վիետնամը, Մալայզիան, Մեքսիկան, Պերուն, Սինգապուրը, Չիլին եւ Ճապոնիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ