News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավելի քան 30 ավտոբուս՝ մոտ 800 ուղեւորներով, ձյան պատճառով խցանման մեջ է մնացել Ռոստովի մարզում։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել են մարզի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները։

«33 ավտոբուս, 766 մարդ ձյան պատճառով խցանման մեջ են Ռոստովի մարզի ճանապարհներին»,- նշել են գերատեսչությունում։

Նախարարությունում նաեւ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ վատ եղանակային պայմանների պատճառով մարզի իշխանությունները որոշում են կայացրել փակել երթեւեկությունն ուղեւորատար ավտոբուսների համար մարզի հյուսիսային երթուղիներում։

«[Ուղեւորատար ավտոբուսների շարժման] բոլոր ուղղությունները դեպի հյուսիս М-4 «Դոն» գծով փակ են»,- նշվել է հաղորդագրությունում։

Մարտի 30-ին նաեւ որոշում է ընդունվել կայարանները փակելու մասին, որպեսզի մարզում վատ եղանակի պատճառով ստեղծված իրավիճակն ավելի չվատանա։

Արդեն մարտի 31-ին մի շարք ուղղություններում՝ Կրասնոդար, Ստավրոպոլ, Տագանրոգ, М-4 «Դոնը» կրկին գործում է։

Այժմ կոմունալ ծառայությունները եւ փրկարարները շարունակում են աշխատել ձյան հետեւանքները վերացնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ