News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Յունիբանկի private banking-ը՝  Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի: Հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ մարտի 29-ին Լոնդոնում, Յունիբանկը Best Domestic Private Bank in Armenia անվանակարգի մրցանակակիր դարձավ:

Բանկային, ֆինանսական և ներդրումային ոլորտի ամենահեղինակավոր և ազդեցիկ պարբերականներից մեկի՝ Euromoney ամսագրի կողմից բանկի աշխատանքի որակի գնահատումը հաստատում է Յունիբանկի բարձր մակարդակը պրեմիում բանկային ծառայությունների և կապիտալի կառավարման ոլորտում:

«Մեր թիմը շնորհակալ է Euromoney-ի փորձագետներին՝ private բանկինգի ուղղությամբ մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար: Հպարտ ենք ձեռք բերված արդյունքներով և ուրախ ենք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ընտրում Յունիբանկ Պրիվե-ն՝  VIP ծառայությունների և իրենց ֆինանսների կառավարման համար: Մեր հաճախորդների և նրանց ընտանիքների երկարաժամկետ վստահությունը և բավարարվածության բարձր մակարդակը, որի արդյունքում բանկը ստացավ Euromoney-ի հեղինակավոր միջազգային մրցանակը, կարևոր խթաններ են էլ ավելի հավակնոտ ծրագրերի համար»,- ասաց Յունիբանկ ԲԲԸ-ի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

2022 թվականին Յունիբանկ Պրիվեի հաճախորդների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 30%-ով: Լավագույն միջազգային փորձին համապատասխան մշակված ծառայությունների հատուկ փաթեթները, հաճախորդների հանդեպ հոգատարությունն ու  շուրջօրյա աջակցությունը, սպասարկման բարձր որակը բանկին դարձրել են հուսալի գործընկեր, որին հաճախորդը կարող է վստահել՝  ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ լայֆսթայլ հարցերի լուծումները: 

Յունիբանկ Պրիվեն առաջարկում է անհատական ներդրումային ռազմավարության մշակում կապիտալի դիվերսիֆիկացման առավել շահավետ տարբերակների հաշվարկով: Անձնական մենեջերը միշտ պատրաստ է օգնել ֆինանսական հարցերում և լիարժեք աջակցություն ցուցաբերել բանկային գործարքների իրականացման ժամանակ:

Բանկը ոչ միայն ակտիվորեն զարգացնում է private banking&wealth management Հայաստանում, այլ նաև տրամադրում է ծառայություններ արտասահմանում: Կոնսյերժ-ծառայությունը հաճախորդներին և նրանց ընտանիքներին աջակցություն է տրամադրում անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վիզաների ստացման, արտասահմանում ճանապարհորդության և ուսման կազմակերպման, ավտոմեքենաների վարձույթի, հյուրանոցների և միջոցառումների տոմսերի ամրագրման հարցում: Այս մոտեցումը Յունիբանկ Պրիվեին թույլ է տալիս խնայել հաճախորդների ժամանակը և դարձնել նրանց կյանքն ավելի հարմարավետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ