News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոքիեն վկայում է. Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը։ Այս մասին նա հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ Երեւանում մարտի 31-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Լորեն Վոքիեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ եւ Լաչինի միջանցքի սկզբնամաս։

«Ես Հայաստանի եւ Արցախի բարեկամն եմ երկար տարիներ։ Խորապես ցնցված եմ նրանով, ինչ տեղի է ունենում։ 2019թ. հանդիպել ենք Արցախի ներկայացուցիչների հետ եւ ստորագրել համագործակցության համաձայնագիր։ Իմ շրջանում որդեգրվել է քաղաքական դիրքորոշում՝ Արցախի անկախության իրավունքի հաստատման համար։ Դրա պատճառով իմ եւ ընտանիքիս վրա պանթյուրքական կազմակերպությունները փորձել են ճնշում գործադրել։ Միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, եւ վտանգ կա, որ Հայաստանն ու Արցախը կմոռացվեն։ Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ մենք ձեզ չենք մոռանում, դուք մենակ չեք, եւ իրավունքների խախտումներ Հայաստանում, Արցախում եւ Լաչինի միջանցքում չպետք է լինեն»,- ընդգծել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ երկու օր առաջ այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս։ «Իմ հայրենակիցները պետք է իմանան, որ 120 հազար մարդու իրավունքները ոտնահարվում են, նրանք զրկված են տարրական պահանջմունքները բավարարելու հնարավորությունից։ Ես Սյունիքի մարզպետի կողքին էի, երբ նրան տեղեկացրին, որ այնտեղ, ուր մենք էինք, Ադրբեջանն առաջ է գնացել։ Ես տեսել եմ եւ կարող եմ վկայել իրավունքների խախտման մասին։ Ինչպես եւ տեսել եմ ադրբեջանական դրոշներ հայկական տարածքի բարձունքներում։ Զրուցել եմ Արցախից տեղահանվածների հետ, նրանց խոսքերը հուզում են մինչեւ հոգուս խորքը։ Մեր եւ իմ՝ որպես քաղաքական գործչի պարտականությունն է՝ օգնության գալ ձեզ»,- ասել է Վոքիեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Մեզ դարերով կոտորում են, ո՞նց խաղաղություն ուզենք իրանց հետ. Բագրատաշենի ակցիայի մասնակից
Ես զինվոր էի, Հադրութի հրամանատարը ձին նստեց փախավ, էսօր Նիկոլը տարել ա իրան Արարատում գնդի հրամանատար դրել...
Ամենաշատ