News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ամբողջ թափով գործարկվել է քարոզչական մեքենա՝ միջազգային հանրության աչքում «ադրբեջանցիների ցեղասպանությունը իրականացրած հայի» կերպար ստեղծելու համար։

Գործընթացում իր լուման է ներդրել այս երկրի արտգործնախարարը։ «Ադրբեջանը կրկին հայտարարում է անպատժելիությանը վերջ դնելու կարեւորության մասին՝ կանխելու համար մարտի ցեղասպանությանը նման հանցագործությունների կրկնությունը», - Twitter-ում գրել է Ջեյհուն Բայրամովը։

Նա հավելել է, որ «105 տարի է անցել մարտյան ջարդերից, որի ընթացքում հազարավոր ադրբեջանցիներ հայերի կողմից  սպանվել են ազգամիջյան ատելության հողի վրա։ Այսօր մենք հարգում ենք ցեղասպանության հայկական քաղաքականության զոհերի հիշատակը»։

Հիշեցնենք, որ նախարարի մատնանշած ժամանակահատվածում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Քարոզչական արշավը, հայերի բացասական կերպարի ձեւավորման հետ մեկտեղ, նպատակ ունի ազդել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր ԵԿՄ անդամները՝ իրենց ղեակավարի ղեկավարությամբ, Յուրա անունով, Կոթի…
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Հայոց Ցեղասպանության նահատակների ոգեկոչումը, հատկապես այս տարի,…
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերի ղեկավարները հրաժարվել են…
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Եթե Հայաստանը նույնպես համաձայնվի․․․
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
Տավուշի մարզի Կիրանց համայնքի վարչական ղեկավար Կամո Շահինյանը...
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Այսօր էլ պայքարը պետության համար չէ։ Բացառությամբ, առանձին անհատների…
Ամենաշատ