News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ուղերձով դիմելով ժողովրդին եւ խորհրդարանին, ասել է, որ չի պատրաստվել եւ չի պատրաստվում «իրեն հարմարեցնել» երկրի սահմանադրությունը, քանի որ իր ժամանակն ավարտվում է։

«Ես պարզապես մտածում եմ՝ ասե՞մ ձեզ, թե՞ չասեմ... Բայց քանի որ նման խոսակցություն է սկսվել... Շատերն են խոսում այն մասին, թե Լուկաշենկոն այս սահմանադրությունն իրեն է հարմարեցրել։ Կներեք, ես չեմ այն գրել։ Իմ ժամանակն ավարտվում է, եւ ոչ մի սահմանադրություն ես ինձ չեմ հարմարեցրել»,- ասել է Լուկաշենկոն։

«Այդ դուք եք որոշում, թե ով է լինելու ձեր նախագահը։ Բայց ձեզ անմիջապես ասում եմ, որ ես «կշտացել» եմ։ Դուք որոշեք, եւ հերիք է այդ մասին խոսեք այսօր»,- ասել է Լուկաշենկոն՝ ուղերձով դիմելով ժողովրդին եւ խորհրդարանին։

Նա ընդգծել է, որ արդեն քանիցս հայտարարել է այս հարցում ժողովրդի պատասխանատվության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ