News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն անհեթեթ է անվանել ԱՄՆ-ից ռուսաստանցի լրագրողներին վտարելու առաջարկը՝ ի պատասխան այն բանի, որ Եկատերինբուրգում վերջերս կալանավորվել է Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչը, տեղեկացրել է «Газета»-ն։

Պեսկովն ընդգծել է, որ օտարերկրյա բոլոր լրագրողները, որոնք գործող հավատարմագրեր ունեն Ռուսաստանում, կարող են եւ շարունակում են իրենց գործունեությունն այդ երկրում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ այդ լրագրողները ոչ մի սահմանափակման չեն բախվում եւ շարունակում են ազատ կատարել իրենց աշխատանքը։

«Բայց այս դեպքում (Գերշկովիչի) խոսքը լրագրողի անվան տակ ըստ էության լրտեսի գործունեություն վարելու մասին է։ Քանի որ լրագրողին (Գերշկովիչին) բռնել են «գործի վրա», այստեղ իրավիճակն ակնհայտ է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա ավելացրել է, որ բոլոր ռուսաստանցի լրագրողներին Միացյալ Նահանգներից վտարելու ոչ մի առիթ չկա։

«Եթե  ինչ-որ խախտումներ կան, օրենքով նախատեսված շրջանակներից դուրս գալու ինչ-որ դեպքեր կան՝ այո, բայց այս դեպքում բարեխիղճ լրագրողների իրավունքները սահմանափակելը անհեթեթ եւ սխալ կլիներ»,- ավելացրել է Պեսկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ