News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հանդեպ մենք ոչ դիվանագիտություն ենք դրսեւորել, ոչ խելամտություն, ոչ մեզ հարիր պատմական համերաշխություն։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։

Նրա խոսքով՝ այսօր Վրաստանը վատթարացած դիվանագիտական հարաբերություններ ունի եվրոպական այն երկրների հետ, որոնք աչքի են ընկել Վրաստանին աջակցությամբ։

«Այո, մենք ՄԱԿ-ում միանում ենք բանաձեւերին, բայց խուսափում ենք բարոյական, քաղաքական համերաշխության մյուս բոլոր դրսեւորումներից։ Փետրվարի 25-ին ամենաանհարմար տեղում մենք հայտարարում ենք, որ չենք միանում պատժամիջոցներին, երբ ամեն բան հակառակն է, եւ մենք կարող էինք ասել, որ չենք կարող եւ չենք մտցնի մեր ազգային պատժամիջոցները, բայց կմիանանք միջազգայիններին. ոչ մեզանից, ոչ Մոլդովայից ոչ ոք ավելին չէր էլ խնդրել։ Այն դեպքում, երբ ամբողջ Եվրոպան անհրաժեշտ համարեց հեռու մնալ, մենք նրանց մասին հոգացինք եւ չմիացանք Եվրամիության մտցրած սահմանափակումներին։ Այդ ժամանակ Բելառուսի նախագահը չհոգաց մեր մասին, մեր տարածքային ամբողջականության մասին, խախտեց օկուպացիայի մասին օրենքը եւ դավաճանեց Աբխազիայի չճանաչման սկզբունքին։ Վերջին երկու տարում մենք նկատելիորեն ջանում ենք չզայրացնել Ռուսաստանին, ինչը կարող է հասկանալի լինել, բայց անհասկանալի է, թե ինչու նույնպիսի քաղաքավարությամբ եւ հարգանքով չենք վերաբերվում մեր բարեկամներին եւ գործընկերներին։ Արդյունքում՝ այսօր մենք վատթարացած դիվանագիտական հարաբերություններ ունենք, առաջին հերթին, եվրոպական այն երկրների հետ, որոնք ավանդաբար աչքի են ընկել մեզ աջակցելով։ Այս վերջին երկու տարիների հռետորաբանությամբ եւ գործողություններով դուք ջնջել եւ փոխել եք ձեր 9-ամյա կառավարման գիծը եւ շեղվել ձեր ժողովրդի եւ ընտրողների կամքից եւ մանդատից։ Այս ամենի արդյունքում 2022թ. հունիսի 17-ին Վրաստանը չստացավ թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը...
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Գերմանիայի փոխկանցլերը մեկուկես ժամ Կիևի հյուրանոցներից մեկի ռումբի ապաստարանում է անցկացրել
Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը և նրա պատվիրակությունը մոտ մեկուկես ժամ սպասել են օդային հարձակման նախազգուշացմանը...
Ամենաշատ