News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երբ սրանից շուրջ մեկ տարի առաջ, ԱԺ-ում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանական պատմության մեծագույն խայտառակությունը` ԱԺ իշխանական պատգամավորները կազմակերպված կերպով` շակալների պես, 30 հոգով հարձակվեցին ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա, իրենց սուտասան բնույթին համապատասխան փորձեցին ծածկադմփոց անել եղածը և ջրից չոր դուրս գալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանը:

Նա նաեւ նշել է. «Հիմա, երբ Մհեր Սահակյանի նկատմամբ չեն կարողացել շակալի վարք դրսևորել և Մհերը արժանապատվության պատասխան է տվել դրանցից մեկին, ինչ սուտ ասես նորից հորինում են։

Ամեն բան հստակ է, հողատուները ատում են հողը պահողներին։

Մհեր ջան, հետդ ենք, ընկե՛րս»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, գոռգոռոցներ են լսվել: Դրանից հետո իրավապահները բերման են ենթարկել եւ ձերբակալել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ:

Տպել
Ամենաշատ