
Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա է անցկացվել ։
Ցուցարարները պահանջում էին փակել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։
Նշենք, որ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին կոչ է արել Ադրբեջանին բացատրել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցությունը․ «Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» մասին Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հայտարարությունները անվանելով մեկ այլ փաստաթուղթ, որով Իսրայելը ձգտում է Ադրբեջանի տարածքը վերածել Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքի։ Նա հավելել է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ Սիոնիստական ռեժիմի դավադրության նկատմամբ։
Քանաանիի հայտարարությունը դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին, որոնք հերթական անգամ Իրանին մեղադրել են Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալու հմար։