News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
387.22
EUR
416.92
RUB
4.78
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նիստի վերջում բանավեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին:

Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ: Բնականաբար, այս ամենն առանց հրահանգի չի եղել. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հրահանգել այս ամենն առանց հետեւանք չթողնել եւ ընթացք տալ, իսկ ոստիկանությանն էլ դիմելու կոչ է արել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նկատենք, որ նախկինում, երբ իշխանական պատգամավորներն էին հարվածում ընդդիմադիրներին ու դառնում միջադեպի պատճառ, այդ քրեական գործերն արագ կարճվում էին:

Խոսենք փաստերով. 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել իշխանական խմբակցության պատգամավորների եւ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: Վիճաբանության մասնակիցներն էին Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը, սակայն այս ամենի արդյունքում իրավապահների տեսադաշտում էր հայտնվել ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը: Մեկ այլ դրվագ. տեսանյութերը կան, որտեղ երեւում է, թե ինչպես է 2021 թվականի օգոստոսի 5-ին Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ հայհոյանքներ հնչեցնում, ապա ոտքով հարվածում։

Այն բանից հետո, երբ Ալեքսանյանը հարվածեց Հակոբյանին, նրան միացան նաեւ իշխանական մյուս պատգամավորները, ինչից հետո կրկին ծեծկռտուք սկսվեց, որի հետեւանքով վնասվածքներ էին ստացել նաեւ Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Նազարյանը: Ամենաթարմ օրինակը. մարտի 15-ին միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Սիսակ Գաբրիելյանի ու Թադեւոս Ավետիսյանի միջեւ, եւ այս անգամ իշխանական պատգամավորն էր առաջինը վեր կացել, սակայն բանը ծեծկռտուքի չէր հասել:

Ստացվում է՝ պատժվում են միայն ընդդիմադիր պատգամավորները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ում հետ է հանդիպել Փաշինյանը «գաղտագողի»
Մոլդովայի հայ համայնքի ակտիվ գործիչներին խաբելով...
«Հրապարակ». Ո՞րն է Գեւորգ Պապոյանի նպատակը. մարդիկ հասկացել են, որ այդ նախագծի ետեւում Փաշինյանն է կանգնած
ՔՊ-ականն առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է...
«Ժողովուրդ». Ինչ կապ ունի հանքարդյունաբերության հետ վիրաբույժ Հովհաննես Հարությունյանը
Մասնավորապես, մեր հարցմանը փոխնախարարից այսպիսի պատասխան ստացանք. «Ներկայիս դրությամբ...
«Հրապարակ». Թագուհի Թովմասյանին պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում
Հիշեցնենք․ պաշտոնազրկելու փաստարկն այն է, որ նա կարող էր նկատողություն հայտնել ՄԻՊ թեկնածու Էդգար...
«Ժողովուրդ». Ինչպես իշխանությունները «հեղափոխության պահապաններից» Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից
Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 21-ին Աշտարակ քաղաքի ճանապարհին Հայկ Ստեփանյանը մեքենայի...
«Հրապարակ». Սյունիքի մարզպետը խանդի տեսարաններ է առաջացրել
Մեզ պատմեցին, որ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Առուշ Առուշանյանը գովել է...
Ամենաշատ