News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանխատեսումների համաձայն՝ Տոկիոյի շրջանում էլեկտրաէներգիայի առաջարկի եւ պահանջարկի պայմաններն այս ամռանը լարված կմնան, քանի որ անցած տարի ռեսուրսներից աղքատ Ճապոնիայում առաջ էին եկել էլեկտրամատակարարման խնդիրներ, վկայում են կառավարության կազմած գնահատականները, գրել է Kyodo-ն։

Մայրաքաղաքում էլեկտրամատակարարման պահեստային հզորությունների գործակիցը հուլիսին կարող է ընկնել եւ հասնել 3 տոկոսի, ինչն ամենացածր ցուցանիշն է՝ կայուն մատակարարում ապահովելու առումով, եթե շրջանում ծայրահեղ շոգ լինի, որը պատահում է տասը տարին մեկ։

Գնահատականների համաձայն, որոնք հրապարակվել են մարտի վերջին էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության կողմից, սպասվում է, որ էներգամատակարարման պահուստներն այլ շրջաններում 3 տոկոսից բարձր կլինեն, անգամ եթե նման դաժան եղանակային պայմանները գերակշռեն։

Կանխատեսումը հիմնված է էլեկտրամատակարարման ծառայություններ մատուցող ձեռնարկությունների մատակարարումների պլանների վրա, որոնք կազմվել են այն ժամանակ, երբ միջուկային ռեակտորների մեծ մասը չէր աշխատում 2011թ. միջուկային աղետից հետո, իսկ հին ջերմային շատ էլեկտրակայաններ կանգնեցվել էին։

Կանխատեսումների համաձայն՝ օգոստոսին Տոկիոյի շրջանում պահուստային հզորությունների նորմը կբարձրանա՝ 3,9 տոկոսի հասնելով, իսկ 2024թ. հունվարին կկազմի 4,6 տոկոս այս շրջանի եւ Հոկայդոյի համար։

Անցած տարվա հուլիսին Ճապոնիայի կառավարությունը դիմել էր ճապոնական տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին՝ խնդրելով խնայել էլեկտրաէներգիան՝ կանխելու համար էլեկտրաէներգիայի դեֆիցիտը, ինչպիսին չէր եղել 2015 ֆինանսական տարուց ի վեր, երբ երկրի բոլոր միջուկային ռեակտորներն անջատվել էին Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո, որն առաջ էր եկել 2011թ. հզոր երկրաշարժի եւ ցունամիի պատճառով։

Նման խնդրանք արվել է նաեւ այս ձմռան համար, ընդ որում՝ կառավարությունը խնդրել է օգտատերերին ջեռուցման ավելի ցածր աստիճան դնել եւ լույսը միացնել միայն անհրաժեշտության դեպքում։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կառավարությանը հանձնարարել է արագացնել միջուկային ռեակտորների (դրանց ներկայացվում են անվտանգության կոշտ ստանդարտներ) վերագործարկման ջանքերը՝ կայուն էներգամատակարարում ապահովելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ