News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանաանին Ադրբեջանին կոչ է արել հասկանալ իսրայելական վարչակարգի իսկական մտադրությունները, տեղեկացրել է Mehr-ը։

Արձագանքելով Իսրայելի արտաքին գործերի նախարարի մտքերին ադրբեջանցի գործընկերոջ հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու համաձայնագրի մասին՝ Քանաանին գրառում է կատարել Թվիթերում։

«Մենք խնդրել ենք Ադրբեջանի կառավարությանը բացատրել սիոնիստական վարչակարգի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու համաձայնագրի վերաբերյալ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը փորձել է չպատասխանել եւ դրա փոխարեն հանդես է եկել Իրանի հասցեին նոր մեղադրանքներով»,- նշել է նա։

«Մի՞թե լռել շարունակելը այն հայտարարությունների անուղղակի հավանությունը չէ, որոնք արել է Բաքվի ռազմավարական գործընկեր (Իսրայելը)»,- ավելացրել է Իրանի ԱԳՆ-ն։

«Մոտենալով մուսուլմանական երկրներին՝ հանցավոր սիոնիստական վարչակարգը փորձում է վեճեր եւ երկպառակություն ստեղծել իսլամական ումմայում՝ իր ծավալապաշտական նպատակներին հասնելու համար։ Մենք խորհուրդ ենք տալիս մուսուլման եղբայրներին եւ քույրերին Ադրբեջանում՝ տեղեկացված լինել սիոնիստ թշնամու իսկական մտադրությունների մասին»,- գրել է իրանցի դիվանագետն իր թվիթերյան միկրոբլոգում։

Մինչ այդ Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավար Էլի Քոհենը Թել Ավիվում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության բացման առիթով հայտարարել էր Բաքվի հետ հակաիրանական համագործակցության խորացման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ