News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
387.22
EUR
416.92
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Առանց միլիոնավոր սովյալների համար հավելյալ դոլարների՝ աշխարհը առաջիկա 12-18 ամիսներին կբախվի զանգվածային միգրացիայի, երկրների ապակայունացման եւ երեխաների ու մեծահասակների սովի, զգուշացրել է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (ՀՊԾ) ղեկավար Դեւիդ Բիսլին, տեղեկացրել է The Associated Press-ը։

Բիսլին բարձր է գնահատել ԱՄՆ-ի եւ Գերմանիայի կողմից անցյալ տարի ֆինանսավորման ավելացումը եւ կոչ է արել Չինաստանին, Պարսից ծոցի երկրներին, միլիարդատերերին եւ այլ երկրների՝ «մեծ առաջընթաց քայլ կատարել»։

Գործակալության հարցազրույցում նա նշել է, որ «խիստ անհանգստացած է» այն բանով, որ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրին չի հաջողվում հավաքել մոտ 23 մլրդ դոլար, որն անհրաժեշտ է այս տարի միլիոնավոր կարիքավորներին օգնելու համար։

Անցած տարի Բիսլին ՄԱԿ-ի ՀՊԾ-ի համար հավաքել էր 14,2 մլրդ դոլար, ինչը կրկնակի գերազանցում էր 2017թ. 6 մլրդ դոլարը, երբ նա զբաղեցնում էր գործադիր տնօրենի պաշտոնը։ Այդ փողերն օգնել են ավելի քան 128 մլն մարդու ավելի քան 120 երկրներում եւ տարածքներում։

Բիսլիի խոսքով՝ անցած տարի նրան հաջողվել է համոզել ԱՄՆ-ին ավելացնել ֆինանսավորումը՝ 3,5 մլրդ-ից հասցնելով 7,4 մլրդ դոլարի, իսկ Գերմանիային՝ 350 մլն դոլարից 1,7 մլրդ դոլարի, բայց համոզված չէ, որ նրանք դա կանեն այս տարի։

Նա նաեւ հայտարարել է, որ մյուս երկրները նույնպես պետք է քայլ առաջ կատարեն՝ սկսած Չինաստանից, որն անցած տարի պարենային ծրագրին հատկացրել է ընդամենը 11 մլն դոլար։

Բիսլին գովել է Չինաստանին քաղցն ու աղքատությունը զգալիորեն կրճատելու համար։

Նավթի բարձր գների պայմաններում Պարսից ծոցի երկրները նույնպես կարող են ավելին անել, մանավանդ մուսուլմանական պետությունները, որոնք կապեր ունեն Արեւելյան Աֆրիկայի, Սահարայի եւ Մերձավոր Արեւելքի այլ տարածաշրջանների երկրների հետ, ասել է նա՝ հույս հայտնելով, որ նրանք կավելացնեն իրենց ավանդները։

Բիսլին նաեւ ասել է, որ ամենահարուստ միլիարդատերերն աննախադեպ շահույթներ են ստացել քովիդի համավարակի ժամանակ, եւ «ավելորդ չի լինի մի քանի միլիարդատերերից խնդրել քայլ առաջ կատարել եւ օգնել կարճաժամկետ ճգնաժամի ժամանակ», չնայած բարեգործությունը պարենային ճգնաժամի երկարաժամկետ լուծում չէ։

Բիսլին կցանկանար տեսնել միլիարդատերերի, որոնք կօգտագործեին իրենց փորձն ու հաջողությունը՝ մասնակցելու համար «ամենամեծ կարիքի լուծմանը»։ Դա պարենի հարցն է, եւ պետք է կերակրել 8 մլրդ մարդու։

«Աշխարհը պետք է հասկանա, որ հաջորդ 12-18 ամիսները կրիտիկական են, եւ եթե մենք դադարեցնենք ֆինանսավորումը, դուք կունենաք զանգվածային միգրացիա, դուք կունենաք ապակայունացած երկրներ, եւ այդ ամենը կլինի երեխաների եւ մարդկանց քաղցի ֆոնին ամբողջ աշխարհում»,- զգուշացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանի բարձրագույն ղեկավարության մեջ կանանց պակասը մտահոգություն է առաջացնում. ՄԱԿ-ի զեկույց
ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի կողմից Չինաստանի վերաբերյալ...
ՄԱԿ-ը և ԱՄՆ-ն արձագանքել են Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումներին
Ընդհանուր առմամբ, մենք չենք աջակցում Ռուսաստանի ներսում հարձակումներին...
ՄԱԿ-ը Փարիզում պլաստիկով գլոբալ աղտոտման պայմանագրի մշակմանն ուղղված հանդիպում կանցկացնի
Փարիզում տեղի կունենա ՄԱԿ ներկայացուցիչների հանդիպում...
Սուդանի բանակի հրամանատարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «ցնցել է» ՄԱԿ-ի բանագնացին աշխատանքից ազատելու իր խնդրանքով
Գուտերեշը հայտարարել է, որ «ցնցված է» Բուրհանի նամակից, որում նա պահանջում է Պերտեսին փոխարինող նշանակել, ․․․
Ռուսաստանցի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում
Երեւանում վերջերս հայտարարություն արվեց, այն մասին, որ ...
ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին ներկայացրել է ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի՝ տասնամյակներ շարունակվող...
Ամենաշատ