News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
387.22
EUR
416.92
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Զորքերի միավորված ռուսական խմբավորման համար քանիցս ավելացվել է սովորական եւ խոցման գերճշգրիտ միջոցների թողարկումը, ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա այս թեման քննարկել է ռուսական զորքերի միավորված խմբավորման խորհրդակցությունում, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

Շոյգուն նշել է, որ «առավել պահանջված զինամթերքների մատակարարումների ծավալները որոշված են» եւ այժմ դրանց ավելացման միջոցներ են ձեռնարկվում։ «Խոսքը ինչպես սովորական, այնպես էլ խոցման գերճշգրիտ միջոցների մասին է»,- ավելացրել է նախարարը։ Նա հավաստիացրել է, որ դա թույլ կտա կատարել Ուկրաինայում ռազմական գործողության շրջանակում նախատեսված առաջադրանքները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը լսել է զեկույցներ ընթացիկ իրավիճակի մասին, ինչպես նաեւ խորհրդակցություն է անցկացրել խմբավորման հրամանատարության եւ իր տեղակալների հետ, նշել են ՊՆ մամուլի ծառայությունում։

Սերգեյ Շոյգուն խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների հետ զորքերի միավորված խմբավորման շտաբում, քննարկվել է զինվորականներին զենքով ապահովելու թեման։ Շոյգուն խորհրդակցություն է անցկացրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտում զորքերի խմբավորման հրամանատարների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները հանդիպել են
Գագաթնաժողովն անցկացվում է Սինգապուրում...
Զելենսկին Ալիեւի «հետագա» օգնության հույս ունի
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ․․․
Ուկրաինան մտադիր չէ պատերազմի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ի որեւէ երկրի․ Զելենսկի
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել անցյալ տարվա աշնանը․․․
Սպիտակ տունը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել ՌԴ-ի հետ միջուկային սպառազինությունների վերահսկողության շուրջ․ AP
Փետրվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստանի ․․․
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Սա կարեւոր հայտարարություն է, մենք այն ի գիտություն ենք ընդունում
Բայց մենք շարունակում ենք զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ․․․
Ուկրաինայի վերաբերյալ կայուն խաղաղության համաձայնագիրը ներառում է ռուսական զորքերի դուրսբերում․ Բլինքեն
Ռուսաստանը նույնպես պետք է իր ներդրումն ունենա Ուկրաինայի վերականգնման գործում․․․
Ամենաշատ