
Վրաստանի իրավապահները կալանավորել են 28-ամյա մի տղամարդու Թբիլիսիի Ambassadori հյուրանոցի հրդեհման փաստով, տեղեկացրել է «Грузия Online»-ը՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Գործակալության տեղեկացմամբ՝ տղամարդը, որը համար էր վարձել հյուրանոցում, կրակ է վառել, որը տարածվել է հյուրանոցի երրորդ եւ չորրորդ հարկերում։
«Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Հին Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում կալանավորել են 1995թ. ծնված Ա.Լ.-ին, նա մեղադրվում է գույքի փչացման կամ ոչնչացման մեջ՝ հրդեհման միջոցով։ Հանցագործությունը նախատեսում է պատիժ՝ 3-5 տարի ազատազրկում։
Քննությունը պարզել է, որ հյուրանոցի կենվորը կրակ է վառել, որը տարածվել է երրորդ եւ չորրորդ հարկերում։
Դեպքի վայր ժամանած իրավապահները եւ հրշեջները սկսել են հրշիջման աշխատանքները։
Իրավապահները «տաք հետքերով» կալանավորել են կասկածյալին։
Քննությունը վարվում է Վրաստանի Քր. օր.-ի 187 հոդվածի 2-րդ մասի «ա» կետով՝ գույքի վնասում կամ ոչնչացում հրդեհման միջոցով, նշվել է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։