News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
387.22
EUR
416.92
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը դուրս է գրվել հռոմեական հիվանդանոցից, որտեղ նա բուժում էր ստանում բրոնխիտի դեմ, տեղեկացրել է The Associated Press-ը։

86-ամյա Ֆրանցիսկոս Առաջինը չորեքշաբթի տեղափոխվել էր Ջեմելիի պոլիկլինիկա, որտեղ նա ներերակային հակաբիոտիկներ էր ստանում։

Նա հիվանդանոցից հեռացել է երեք օր հետո։

Ֆրանցիսկոսը շաբաթ առավոտյան նստել է սպիտակ Fiat 500-ի առջեւի նստարանին եւ ձեռքով ողջունել Ջեմելիի պոլիկլինիկայի մոտ հավաքված լրագրողներին։

Վատիկանը տեղեկացրել է, որ Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կլինի Ծաղկազարդի կիրակի օրը, որպեսզի նշի Ավագ շաբաթվա սկիզբը, որի գագաթնակետը ապրիլի 9-ն է՝ Զատկվա օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ