News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
387.22
EUR
416.92
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Հայերի անվտանգության զգացումը գենետիկորեն կապված է Ռուսաստանի հետ, ինքնապահպանման զգացումը կապված է Ռուսաստանի հետ, եւ դա հենց այնպես չէ։ Այս մասին «Դիվանագիտության նոր ձեւերը. «փափուկ ուժի» կիրառման ազգային ռազմավարություններն արտաքին քաղաքականությունում» թեմայի քննարկումների ժամանակ, ապրիլի 1-ին հայտարարել է Իսրայելում եւ Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։

«Շատ հայեր լուրջ ազդեցություն են գործել ռուսական պետության կայացման հարցում»,- նշել է նա։

Սմբատյանը հիշեցրել է, որ հայերը մեծ թվով գեներալներ եւ մարշալներ են տվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնց կեսը զոհվել է։

«Իմանալով այս ամենը՝ պետք է նոր հարաբերություններ կառուցել. պետք է նորովի ստեղծել հարաբերություններ։ Դա կարելի է անել, օրինակ, արվեստի միջոցով»,- ընդգծել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ անցյալում հայ եւ ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչները մի քանի հանդիպումներ են անցկացրել, որոնց ընթացքում Արցախի հարցը չի քննարկվել։

«Նպատակն այն էր, որ հասարակության կիրթ հատվածը Հայաստանում եւ Ադրբեջանում ստեղծեր այնպիսի հարաբերություններ, որպեսզի քաղաքակիրթ ձեւով շփվեին՝ ի շահ ապագա սերունդների։ Հետո դա դադարեց»,- ավելացրել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Սա կարեւոր հայտարարություն է, մենք այն ի գիտություն ենք ընդունում
Բայց մենք շարունակում ենք զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ․․․
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Նիկոլ Փաշինյան
Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում…
Երեւանում հայ-ռուսական ֆորումի համար հատկացվել է 22,68 մլն դրամ. այն կունենա մոտ 200 մասնակից
Ստորագրվելու են մի շարք երկկողմ համաձայնագրեր, ակնկալվում է բարձրաստիճան հյուրերի մասնակցություն...
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Պուտինը ՝ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել...
Ռուսաստանի փոխվարչապետը խոսել է Հայաստանում ռուսական դպրոցների կառուցման շուրջ բանակցությունների մասին
Ռուսական դպրոցների կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի, Ադրբեջանի, Վիետնամի, Սիրիայի․․․
Երևանն ու Դոնի Ռոստովը մտադիր են խորացնել գործակցությունն ու աշխատել հստակ ծրագրերի շուրջ
Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների առնչությամբ…
Ամենաշատ