News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսատյացությունն աստիճանաբար կլանում է Հայաստանը, այդ ուղղությամբ հատկապես աշխատում են արտախորհրդարանական կուսակցությունները։ Այս մասին «Դիվանագիտության նոր ձեւերը. «փափուկ ուժի» կիրառման ազգային ռազմավարություններն արտաքին քաղաքականությունում» թեմայի քննարկումների ժամանակ, ապրիլի 1-ին հայտարարել է Երեւանում ՄՊՀ-ի մասնաճյուղի դասախոս, քաղաքագետ Արսեն Գասպարյանը։

Սակայն փորձագետն  իրական չի համարում ոչ Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, ոչ Գյումրիում ռուսական ռազմակայանի, ոչ Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահների դուրսբերումը հայ-թուրքական սահմանից։

Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների կառավարման շրջանում, նրա գնահատմամբ, Ռուսաստանի հետ ստեղծվել էր հարաբերությունների սիստեմայնություն, 2008-ից այդ հարաբերություններում արդեն իներցիա կար։

«2018-2019թթ. իներցիայով փորձագետները եւ բիզնեսը փորձում էին պահպանել հարաբերությունների մակարդակը, որոնք հաստատվել էին դեռ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների օրոք։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սիստեմայնությունը, որը եղել է 1992-ից, անկում է ապրում»,- նշել է Գասպարյանը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը, համաձայն այսպես կոչված Լավրովի պլանի, պատրաստ էր երաշխավորել Ղարաբաղի, Լաչինի եւ Քարվաճառի հանդեպ Հայաստանի վերահսկողությունը, եթե Արցախի Պաշտպանության բանակի զորքերը դուրս բերվեին Ղարաբաղի շուրջ հինգ շրջաններից։

«Այդ առաջարկները քանիցս հնչեցվել են, բայց Երեւանը հրաժարվել է կարգավորման այդ պլանից, ինչը կապված է Հայաստանում ռազմավարական մտածողության բացակայության հետ։ Արդյունքները հայկական կողմի համար 2020թ. շատ ավելի աղետալի կլինեին, եթե Ռուսաստանը չկանգնեցներ պատերազմը եւ Արցախ չուղարկեր խաղաղապահների»,- ավելացրել է քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչնչացրել է ԵԱՀԿ ՄԽ-ին։

«Այսօրվա գործընթացը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պարբերաբար հանդիպում են Ռուսաստանում եւ Արեւմուտքում, բանակցություններ չեն, դրանք չեն փոխարինում ԵԱՀԿ ՄԽ-ին, ուստի չեն կարող արդյունավետ լինել»,- ընդգծել է փորձագետը։

Գասպարյանը համոզված է, որ Ռուսաստանի հայ համայնքի պոտենցիալը 44-օրյա պատերազմի ժամանակ չի օգտագործվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չի բացառվում, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանից դուրս գա. քաղաքագետ
Մեր անվտանգության երաշխիքը մեր մեջ է ու սա քաղաքագիտական օրենք է...
Արդյո՞ք ԱՄՆ-ը պետք է անհանգստանա Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններով. Just Security
Զենքի արտահանումը Հայաստան կարող է ներառել անօդաչու սարքերի դեմ պայքարելու...
Հիմա Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին
Ես ԱԺ-ի կողմից եմ այստեղ: Խորհրդարանական երկրում, երբ ծրագիր է ընդունվում, ապա Կառավարությունը պարտավոր է իրականացնել այդ ծրագիրը...
Երևանը չի հասկանում՝ ինչպես են ՀԱՊԿ գործընկերները ներկայացնում Հվ. Կովկասում իրենց պատասխանատվության տարածքը. Միրզոյան 
Նախարարի խոսքով՝ հայկական կողմը գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի գա նվազագույն ընդունելի ձեւակերպման, որով կարող է դիմել կազմակերպությանը....
Սյունիքի հարցում Հայաստանը պետք է գործարքի գնա Ռուսաստանի և Իրանի հետ․ Արսեն Գասպարյան
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը, որը մղվում է Ուկրաինայում, կարող է պրոյեկտվել Կովկասում, և եթե մենք այս խաղը ճիշտ չխաղանք, կարող են լուրջ հետևանքներ լինել...
Թե՛ անվտանգության և թե՛ տնտեսական զարգացման առումով ամենաարդյունավետ ուղղությունը ԵՄ ինտեգրումն է. «Ազատ դեմոկրատներ»
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը…
Ամենաշատ