News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան նախատեսում է մինչեւ տարեվերջ նոր էլեկտրակայանների կառուցման տենդեր հայտարարել, որոնք կմիանան էներգացանցին 2025թ. կամ 2026թ., քանի որ երկիրը փորձում է ավելացնել իր էներգետիկ պաշարները դեֆիցիտի կանխման համար, ասել է էներգետիկայի նախարար Ալբերտ Ռոստին Aargauer Zeitung թերթի հարցազրույցում։

Ռոստին նշել է, որ կառավարությունը նոր էլեկտրակայանների կառուցման մրցույթ կհայտարարի 2023թ. կեսին։

«Նոր էլեկտրակայանները պետք է միացվեն ցանցին 2025 կամ 2026թ., եթե դա հնարավոր է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ դրանք պետք է աշխատեն ինչպես հանածո վառելիքով, այնպես էլ էներգիայի վերարտադրվող աղբյուրների հիման վրա։

Անցած տարվա օգոստոսին Շվեյցարիայի կառավարությունը սկսել է նախաձեռնություն, որով կոչ է արվում սպառողներին եւ ձեռնարկություններին խնայել էլեկտրաէներգիան, որպեսզի կանխվի գազի եւ էլեկտրաէներգիայի դեֆիցիտը։

Ռոստին հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի եւ գազի խնայողության միջոցները «նախկինի պես իմաստ ունեն», եւ ասել է, որ կառավարությունն այս տարվա վերջին կհայտարարի մրցույթ երկրի պահուստային հզորությունների ավելացման համար։

«Հնարավոր է նաեւ, որ մենք ավելացնենք հիդրոէներգիայի պահուստը»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ