News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինական տասը ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը, որը սովորաբար ոչ պաշտոնական պատնեշ է համարվում երկու կողմերի միջեւ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Թայվանի պաշտպանության նախարարությանը։

Չինական ինը կործանիչ եւ մեկ ռազմական անօդաչու հատել են միջին գիծը շաբաթ օրը (արեւելյան ժամանակով ժամը 18.00-ին), նշվել է Չինաստանի ռազմական գործունեության մասին նախարարության ամենօրյա հաշվետվությունում։

Թայվանը օդ է բարձրացրել սեփական ինքնաթիռները, որպեսզի վախեցնի չինական ինքնաթիռներին, իսկ հրթիռային համակարգերը հետեւել են դրանց, նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

Թայվանը վերջին տարիներին դժգոհում է չինական ՌՕՈւ-ի ամենօրյա թռիչքներից կղզու մոտակայքում, հաճախ՝ ՀՕՊ-ի ճանաչման գոտու հարավարեւմտյան մասում։

Պեկինը սպառնացել է պատասխան միջոցների դիմել, եթե Թայվանի նախագահ Ցայ Ին-վենը, որն այժմ ճամփորդում է Ամերիկայում, հանդիպի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մակքարտիի հետ։ Սպասվում է, որ Թայվանի նախագահը կհանդիպի նրա հետ ապրիլին, Լոս Անջելեսում, Կենտրոնական Ամերիկայից Թայբեյ վերադառնալիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ