News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինան Լեհաստանից կստանա 100 հատ Rosomak զրահամեքենա։ Դրանց փոխանցումը ֆինանսավորելու են ԵՄ-ի երկրները եւ ԱՄՆ-ն, տեղեկացրել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու Թվիթերին։

«Ուկրաինական բանակը մեզանից կգնի 100 Rosomak, որոնք արտադրվում են Սեմյանովիցե-Շլենսկում։ Rosomak-ները թոփ-մարտական զրահամեքենաներ են։ Դրա համար վճարվելու է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջոցներով»,- գրել է Մորավեցկին։

Rosomak զրահամեքենաները Լեհաստանի Զինված ուժերի ֆլագմանն են։ Անվավոր զրահամեքենան արտադրվում է բազմաթիվ մոդիֆիկացիաներով եւ հետեւողականորեն մոդիֆիկացվում է Լեհաստանում, AMV XC-360P ավտոմեքենայի բազային լիզենզիոն տարբերակի հիման վրա, որն ստեղծել է Patria ֆիննական ընկերությունը։

Լեհաստանի Զինված ուժերը զինված են Rosomak-ով։ Դրանք ունեն 30 միլիմետրանոց հրանոթ՝ Hitfist աշտարակով։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մինչ այդ հայտարարել էր Ուկրաինային չորս ՄիԳ-29 ինքնաթիռ հանձնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սթոլտենբերգը՝ Երեւանում.. ողջունում եմ ձեր համեաշխությունն Ուկրաինայի հետ
Սթոլտենբերգը Երեւանում ելույթի մեկ երրորդը նվիրել է Ուկրաինային...
Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Անշուշտ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարևոր է նաև էներգետիկ անվտանգության պատճառով...
Հարավային Կորեան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան 7000 կոնտեյներ զինամթերք է մատակարարել Ռուսաստանին
Հայտարարությունը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո...
Ռուսաստանը հայտնել է, որ Ղրիմում ահաբեկչություն է կանխել
Կնոջ մոտից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնց վրա հայտնաբերվել է նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ...
Պուտին. Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում
Պուտինը չի հստակեցրել, թե որքան կարող է լինել «սանիտարական գոտու» խորությունը...
Չեխիան զինամթերք է գնում Ուկրաինայի համար, այդ թվում՝ Ռուսաստանի դաշնակիցներից. WSJ
Խոսքը 300 հազար խորհրդային արտադրության արկերի մասին է, մոտ 500 հազար՝ արեւմտյան արտադրության...
Ամենաշատ