News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուրբաթ Եվրամիությանը կոչ է արել լրջորեն վերանայել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով միգրանտների դեմ պողպատե պատնեշի ընդլայնման համար ֆինանսական օգնության տրամադրման հարցը, տեղեկացրել է AFP-ն։

«Ես կարծում եմ, որ ԵՄ-ի համար եկել է նման նախագծերին ֆինանսավորում հատկացնելու հարցի լուրջ վերանայման ժամանակը,- ասել է կառավարության ղեկավարը AFP գործակալությանը։- Ի վերջո, մենք ավանդ ենք ներդնում եվրոպական անվտանգության, ինչպես նաեւ ապաստանի տրամադրման ավելի ինտեգրված եւ արդյունավետ եվրոպական քաղաքականության համար»։

Աթենքը որոշել է 35 կիլոմետրով երկարացնել հինգ մետրանոց պողպատե պատնեշը, որն անցնելու է Էվրոս գետի երկայնքով, Թուրքիայի սահմանով։

Ներկայում պատնեշի երկարությունը 37,5 կիլոմետր է, եւ Աթենքը մտադիր է ընդլայնել այն մեկ տարվա ընթացքում՝ 2026թ. ընդհանուր երկարությունը հասցնելով 100 կիլոմետրի։

Միցոտակիսը նշել է, որ անգամ առանց ԵՄ-ի միջոցների՝ նախագիծը, որը գնահատվում է 100 մլն եվրո, կիրականացվի։

«Այն, ինչ դուք տեսնում եք այստեղ, պատնեշ է, որը հունական կառավարությունը կառուցել է երկրի սահմանները պաշտպանելու համար, որոնք նաեւ Եվրոպական Միության արտաքին սահմաններն են»,- ասել է նա։- Ես միշտ հավատացել եմ, որ մենք չենք կարողանա հասնել միգրացիայի եւ ապաստանի մասին նոր համաձայնության, եթե չպաշպանենք մեր արտաքին սահմանները։ Եվ այն, ինչ մենք անում ենք այստեղ, ես կարծում եմ, զգալի ավանդ է այդ նպատակին հասնելու համար։ Այն, ինչ դուք այստեղ տեսնում եք, ֆինանսավորվում է բացառապես հունական բյուջեից, հույն հարկատուների կողմից»։

Այդ պատնեշների ֆինանսավորմանն ուղղված բանակռիվները ծագել են փետրվարին ԵՄ-ի գագաթաժաղովի ժամանակ։

Մի քանի երկրներ, ներառյալ Ավստրիան եւ Հունաստանը, ԵՄ-ին կոչ են արել միջոցներ հատկացնել դաշինքի արտաքին սահմանների երկայնքով պատնեշներ կառուցելու համար, որպեսզի նվազեցվի ապաստան փնտրողների հոսքը։

Սակայն հունվարին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ ԵՄ-ի բյուջեն դրա համար փող չունի։

«Եթե  մենք փող ծախսեինք պատերի կամ պատնեշների վրա, ապա փող չէր լինի այլ բաների համար»,- ասել է ԵՄ-ի ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ