News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 1-ին, ժամը 08:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 3-րդ փողոցում արագիլն արգելափակվել է էլեկտրական լարերի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին  հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և հանձնել կենդանիների վերականգնողական կենտրոն։

Տպել
Ամենաշատ