News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Գլենդելի Մասնաճյուղը խստորեն դատապարտում է վերջերս Գլենդելում տեղի ունեցած ատելության միջադեպը, որտեղ անձանց միջոցով տարածվել է հակահայ թռուցիկներ, որոնք քարոզում են Հայոց ցեղասպանութիւնն ավարտին հասցնելու սարսափելի գաղափարը: Այս մասին հայտնում են հանձնախմբից:

«Այս դատապարտելի արարքը հաջորդում է մի քանի շաբաթ առաջ Բեվերլի Հիլզում տեղի ունեցած նմանատիպ միջադեպին, որը ցույց է տալիս մեր համայնքներում հակահայ տրամադրությունների եւ ատելության հանցագործութիւնների աճող վտանգը:

Որպես կազմակերպություն, որը նվիրված է ամերիկահայ համայնքի բարօրությանը եւ առաջընթացին, մենք խորապես անհանգստացած ենք այս ատելության արարքներից, եւ տեղական իշխանություններին կոչ ենք անում մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Հայոց ցեղասպանությունը` մարդկային պատմության մութ էջերից է, որը հանգեցրեց 1.5 միլիոն հայերի մահվուան եւ տեղահանության: Նման վայրագութիւնների շարունակմանը նպաստելը ոչ միայն բարոյապէս զզուելի է, այլ նաեւ ուղղակի սպառնալիք է մեր համայնքի անվտանգութեան եւ բարեկեցութեան համար:

Մենք կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ համերաշխ լինել ատելութեան, խտրականութեան եւ բռնութեան դէմ։ Միասին մենք կարող ենք զարգացնել անվտանգ, ներառական եւ արդար հասարակութիւն, որը պաշտպանում է յարգանքի, կարեկցանքի եւ միասնութեան արժէքները: Աւելին, մենք խրախուսում ենք բոլորին ծանօթանալ Հայոց ցեղասպանութեան պատմութեանը եւ հայ համայնքի դիմագրաւած պայքարին, որպէսզի նպաստէն փոխըմբռնմանը եւ կարեկցանքին:

Մինչ մեր համայնքը պատրաստւում է համախմբուել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանութեան 108-րդ տարելիցը այս ապրիլի 24-ին, այս միջադէպը յիշեցնում է մէզ, որ մենք պէտք է զգօն մնանք ցեղասպանութեան ժխտմանը եւ բոլոր ձեւերով ատելութեան հրահրմանը:

Մենք կը շարունակենք սերտօրէն աշխատել տեղական եւ ազգային գործընկերների հետ՝ բարձրացնելու այս խնդիրների մասին իրազեկուածութիւնը, պայքարելու ատելութեան յանցագործութիւնների դէմ եւ խթանելու այնպիսի հասարակութիւն, որտեղ բոլորը, անկախ իրենց ծագումից, կարող են ապրել առանց վախի եւ նախապաշարմունքների:

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Գլենդելի Մասնաճիւղը խստօրէն դատապարտում է վերջերս Գլենդելում տեղի ունեցած ատելութեան միջադէպը, որտեղ անձանց միջոցով տարածուել է հակահայ թռուցիկներ, որոնք քարոզում են Հայոց ցեղասպանութիւնն աւարտին հասցնելու սարսափելի գաղափարը: Այս դատապարտելի արարքը յաջորդում է մի քանի շաբաթ առաջ Բեւերլի Հիլզում տեղի ունեցած նմանատիպ միջադէպին, որը ցոյց է տալիս մեր համայնքներում հակահայ տրամադրութիւնների եւ ատելութեան յանցագործութիւնների աճող վտանգը:

Որպէս կազմակերպութիւն, որը նուիրուած է ամերիկահայ համայնքի բարօրութեանը եւ առաջընթացին, մենք խորապէս անհանգստացած ենք այս ատելութեան արարքներից, եւ տեղական իշխանութիւններին կոչ ենք անում մանրակրկիտ հետաքննել այս միջադէպերը եւ պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին:

Հայոց ցեղասպանութիւնը` մարդկային պատմութեան մութ էջերից է, որը յանգեցրեց 1.5 միլիոն հայերի մահուան եւ տեղահանութեան: Նման վայրագութիւնների շարունակմանը նպաստելը ոչ միայն բարոյապէս զզուելի է, այլ նաեւ ուղղակի սպառնալիք է մեր համայնքի անվտանգութեան եւ բարեկեցութեան համար:

Մենք կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ համերաշխ լինել ատելութեան, խտրականութեան եւ բռնութեան դէմ։ Միասին մենք կարող ենք զարգացնել անվտանգ, ներառական եւ արդար հասարակութիւն, որը պաշտպանում է յարգանքի, կարեկցանքի եւ միասնութեան արժէքները: Աւելին, մենք խրախուսում ենք բոլորին ծանօթանալ Հայոց ցեղասպանութեան պատմութեանը եւ հայ համայնքի դիմագրաւած պայքարին, որպէսզի նպաստէն փոխըմբռնմանը եւ կարեկցանքին:

Մինչ մեր համայնքը պատրաստւում է համախմբուել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանութեան 108-րդ տարելիցը այս ապրիլի 24-ին, այս միջադէպը յիշեցնում է մէզ, որ մենք պէտք է զգօն մնանք ցեղասպանութեան ժխտմանը եւ բոլոր ձեւերով ատելութեան հրահրմանը:

Մենք կը շարունակենք սերտօրէն աշխատել տեղական եւ ազգային գործընկերների հետ՝ բարձրացնելու այս խնդիրների մասին իրազեկուածութիւնը, պայքարելու ատելութեան յանցագործութիւնների դէմ եւ խթանելու այնպիսի հասարակութիւն, որտեղ բոլորը, անկախ իրենց ծագումից, կարող են ապրել առանց վախի եւ նախապաշարմունքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրեր 1915–ի համար. Թուրքիայի նախկին փոխվարչապետ
Իմ պաշտոնավարման օրոք Թուրքիան առաջին երկրներից է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը...
Նիկոլաոս Դենդիասը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս...
Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության…
Ամենաշատ