News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սուդանի ռազմական առաջնորդներն ու ժողովրդավարամետ ուժերը կհետաձգեն քաղաքացիական կառավարության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը, ասվում է երկու կողմերի համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է The Associated Press-ը:

Ստորագրման հետաձգումը, որը նախատեսված էր շաբաթ օրը ավելի ուշ, կապված է այն բանի հետ, որ Սուդանի բանակի եւ երկրի արագ աջակցության հզոր ռազմականացված ուժերի միջեւ անվտանգության առանցքային բարեփոխումների շուրջ բանակցությունները, կարծես, փակուղի են մտել:

Սուդանը քաոսի մեջ է հայտնվել երկրի բարձրագույն գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանի գլխավորած ռազմական հեղաշրջումից հետո: Բուրհանը 2021 թվականի հոկտեմբերին հեռացրել է Արեւմուտքի կողմից աջակցվող կառավարությանը։

Սակայն անցյալ տարվա դեկտեմբերին ռազմական եւ ժողովրդավարամետ բազմաթիվ խմբեր նախնական համաձայնագիր են ստորագրել՝  խոստանալով վերականգնել անցումային շրջանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ