News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ ՊՆ-ն Արցախի Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Այս մասին ասվում է ռուսական խաղաղապահ զորակազմի ապրիլի 1-ի տեղեկագրում։

«Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում։ Մարտունու, Մարտակերտի եւ Շուշիի շրջաններում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:

Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների եւ տեղանքի ականազերծումը:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից եւ արկերից մաքրվել է 2524,6 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26788 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ