News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն շարունակել է Իրանի հասցեին կշտամբանքները՝ ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Իսրայել կատարած այցի շրջանակում կայացած ասուլիսի վերաբերյալ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարություններին:

«Մենք բացատրել ենք մեր դիրքորոշումը Ադրբեջանի հասցեին մեղադրանքների վերաբերյալ։ Հիմնական հարցն այն է, թե ինչու է իրանական կողմը հետեւում դատողություններում ռացիոնալության եւ նորմերից շեղվելու իր սիստեմատիկ մոդելին: Սա ակնհայտորեն կողմնակալ մոտեցում է: Ով ուզում է իմանալ ճշմարտությունը, կարող է դիտել ասուլիսը»,-գրել է Հաջիզադեն Twitter-ի իր էջում։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես էր եկել կասկածելի բնույթի ոչ ադեկվատ հայտարարությամբ, որում Թեհրանին մեղադրել էր Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի նկատմամբ «ահաբեկչություն» կազմակերպելու մեջ՝ դժգոհելով նաեւ Իրանի կողմից «սադրանքներից» եւ «Իրանա-հայկական եղբայրությունից», որը «սպառնալիք է մնում տարածաշրջանի համար»:

Քանանին իր վերջին հայտարարության մեջ Ադրբեջանին կոչ է արել գիտակցել իսրայելական ռեժիմի իրական մտադրությունները:

«Մենք խնդրել ենք Ադրբեջանի կառավարությանը բացատրել սիոնիստական ռեժիմի արտգործնախարարի հայտարարությունները Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին համաձայնագրի վերաբերյալ։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը փորձել է չպատասխանել եւ փոխարենը հանդես է եկել Իրանի հասցեին նոր մեղադրանքներով»,-նշել է նա։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ