News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հակամարտությունից հազարավոր մղոններ հեռու Չինաստանն ուսումնասիրում է պատերազմի ընթացքը, գրում է The New York Times-ը։

Աշխարհի մյուս ծայրում երկու գերտերությունների միջեւ միջնորդավորված պայքարում Պեկինը սպառազինության, ռազմական հզորության, հետախուզության եւ զսպման ոլորտում անգնահատելի դասերի աղբյուր է տեսնում, որոնք կարող են օգնել նրան նախապատրաստվել պոտենցիալ սեփական պատերազմներին, նշում է թերթը։

Մասնավորապես, չինացի ռազմական վերլուծաբանները մանրակրկիտ ուսումնասիրել են ռազմական գործողությունները նորարարության եւ մարտավարության որոնումներում։

Նրանց խոսքով՝ պատերազմը «փորձադաշտ է», որը Չինաստանին հնարավորություն է տալիս դասեր քաղել երկու կողմերի հաջողություններից ու անհաջողություններից: The New York Times-ն ուսումնասիրել է գրեթե 100 չինական հետազոտական աշխատանքներ եւ լրատվամիջոցների հոդվածներ, որոնք մեջբերում են պատերազմի գնահատականները չինացի զինվորականների եւ զենքի ոլորտի վերլուծաբանների կողմից: Ահա որոշ հատվածներ՝

  • Հաշվի առնելով Չինաստանի կողմից հիպերձայնային հրթիռների զարգացումը, որոնք թռիչքի ժամանակ կարող են լինել բարձր մանեւրային, նրանք վերլուծել են, թե ինչպես է Ռուսաստանն օգտագործել այդ զենքը՝ զինամթերքի բունկերը, վառելիքի պահեստը եւ այլ թիրախներ ոչնչացնելու համար:
  • Նրանք ուսումնասիրել են, թե ինչպես են ուկրաինական զորքերը օգտագործում Starlink արբանյակային ալիքները՝ գրոհները համակարգելու եւ իրենց հաղորդակցությունն անջատելու Ռուսաստանի փորձերը շրջանցելու համար, եւ նախազգուշացրել են, որ Չինաստանը պետք է արագ մշակի նմանատիպ ցածր ուղեծրային արբանյակային համակարգ եւ մշակի մրցակցային համակարգերը խափանելու ուղիներ:
  • Նրանք պնդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է պահել արեւմտյան տերություններին միջուկային զենքի մասին հայտարարություններով Ուկրաինայի իրավիճակին ուղղակիորեն միջամտելուց, ինչը կարող է նպաստել Չինաստանի սեփական միջուկային զենքի ծրագրի ընդլայնմանը:
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ