
Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ ինքը և իր սաուդյան գործընկերը պատրաստվում են խորհրդակցել ու հեռախոսազրույց ունենալ առաջիկա 48 ժամվա ընթացքում՝ իրենց հանդիպման ժամը և վայրը վերջնականապես համաձայնեցնելու համար, հաղորդում է Mehr-ը։
Հուսեյն Ամիր Աբդոլահիանը մեկնաբանություններ է արել ապրիլի 1-ին ազգային դրոշի և Հանրապետության օրվա տոնակատարության վերաբերյալ;
Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակի և վայրի մասին ենթադրությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Ամիր Աբդոլահիանն ասել է․«Ես պատրաստվում եմ զրուցել ու խորհրդակցել իմ սաուդյան գործընկերոջ հետ առաջիկա 48 ժամվա ընթացքում, և այդ զրույցի ժամանակ մենք վերջնականապես կորոշենք մեր հանդիպման ժամն ու վայրը»։